Իրանի խոշորագույն նավթաքիմիական գործարանում հրդեհ է տեղի ունեցել: Հրդեհի հետեւանքով զոհվել է 1 մարդ, 16-ը տուժել են:
Հրդեհը տեղի է ունեցել իմամ Խամենեի անվան նավթաքիմիական գործարանի համալիրի տարածքում, որը գտնվում է Իրանի հարավ-արեւմուտքի Մախշեխր քաղաքում: Հաղորդվում է, որ 16 վիրավորներից 3-ը ծայրահեղ վիճակում են: Հրդեհի պատճառած նյութական վնասի մասին չի հայտնվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես լրագրողներին է հայտնել Մահշեհր քաղաքի ղեկավար Մանուչեհր Հայաթին, հրդեհի պատճառ է դարձել ձեռնարկության խողովակատարնեից մեկում բենզինի արտահոսքը:


























