Մեքսիկայի ածխահանքում մեթանի պայթյունի հետեւանքով զոհվել է 6 մարդ: Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսի Քոաուիլա նահանգում: 
Փրկարարները հայտնաբերել են 6 հանքագործների, որոնք զոհվել են թունելում` 100 տ ածխի փլուզվելուց հետո:

Տեղական իշխանությունները հայտնել են մեկ հանքագործի փրկվելու մասին, որը մեկուսացված է եղել մահացած ընկերներից` փլուզման հետեւանքով: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Փրկարարները տարհանել են ավելի քան 300 մարդու, հայտնում է «Ռոսբալտը»:

Դա նահանգում հանքահորերի հետ կապված առաջին դժբախտ դեպքը չէ: Նախորդ շաբաթ մեթանի պայթյունից Կոաուիլայի հանքահորերից մեկում զոհվել էր 7 մարդ: