Խաղաղ օվկիանոսում առգրավվել է ԱՄՆ-ի սեւ շուկայի համար նախատեսված 2 տ կոկայինով նավ: Գործողությունը կատարվել է ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի հատուկ ծառայությունների հետ համատեղ: Առգրավված խմբաքանակն արժի 65 միլիոն դոլար:
Նավը ձերբակալվել է Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում: 4 կոլումբիացիներ ձերբակալվել են, հայտնում է «gazeta.ru»-ն:
2012 թվականի սկզբից Կոլումբիայում առգրավվել է արդեն 35 տ կոկային: Կոլումբիան Բոլիվիայի եւ Պերուի հետ համարվում է կոկայինի համաշխարհային գլխավոր արտադրողը: 2011 թվականին այդ երկրի կոկայինի արտադրանքը կազմել է 345 տ, որը մի փոքր քիչ է 2010 թվականի ցուցանիշից:


























