Բելառուսական ՕՆՏ հեռուստաալիքն օգոստոսի 3-ի երեկոյան սյուժե է ցուցադրել, որում Շվեդիայի դեսպան Սթեֆան Էրիքսոնին մեղադրել են Բելառուսի ծայրահեղական խմբավորումների հետ կապի մեջ, որոնց նա հաճախ է գումար եւ հանձնարարություններ փոխանցել: 

Վերլուծաբան Սերգեյ Մուսիենկոն դեսպանին անվանել է «հատուկ ծառայությունների պատվիրակ»: Ենթադրվում է, որ Ս. Էրիքսոնը Բելառուսում հակակառավաական ակցիաներ է պատրաստելիս եղել «արաբական գարնան» ոճով, հայտնել են հեռուստաալիքում: 

Դեսպանի անօրինական գոծունեության օրինակներից մեկը հանրապետության տարածք «անհայտ բովանդակության գրականության» ներմուծման փորձն է:  Չեն բացառում նաեւ նրա մասնակցությունը  «փափուկ դեսանտի» գործին:

Սակայն Studio Total ընկերության տեր Պեր Կրոմվելը հայտարարել էր, որ Ս. Էրիքսոնը ոչինչ չի իմացել այդ ակցիայի մասին, այդ պատճառով էլ չէր կարող նրանց օգնել, հայտնում է «Բիրժեվոյ լիդերը»:

Բելառուսի հեռուստատեսությանը Շվեդիայի դեսպանի եւ ծայրահեղականների կապի մասին հայտնի էր դարձել, երբ օգոստոսի 3-ին Մինսկի եւ Սթոքհոլմի միջեւ դիվանագիտական սկանդալ էր տեղի ունեցել: Էրիքսոնի վարկավորումը  չեն  երկարացրել Բելառուսում, որին Շվեդիայի ԱԳն-ն պատասխանել է `խնդրելով բելառուսական երկու դիվանագետի լքել երկիրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  Բելառուսում հուլիսի 4-ին ինքնաթիռից մի քանի հարյուր փափուկ խաղալիք էին նետել` վրան խոսքի ազատության կոչեր գրված: Շվեդական The Local հրատարակչությունն ակցիան կապում է շվեդական գովազդային  Studio Total գործակալության հետ:

Դրանից հետո պաշտոնանկ էին արվել Սահմանային պաշտպանության հանձնաժողովի ղեկավարները, իսկ  այլ ուժային գերատեսչությունների  մի շարք այլ ղեկավարներ նկատողություն էին ստացել: