Բժիշկները շոգին խորհուրդ են տալիս քիչ զբաղվել սպորտով եւ սեքսով, դա կհանգեցնի սրտի կաթվածի: Բժիշկները պնդում են, որ ծայրահեղ շոգի ժամանակ մարդու օրգանիզմը ուժերից վեր է աշխատում:
Ռուս սրտաբան Օլգա Ժիխարեւան բացատրել է, որ սեռական հարաբերության ժամանակ զարկերակի աշխատանքն արագանում է, բարձրանում է ճնշումը, արագանում է շնչառությունը: «Շոգին սեքսը կրկնակի լարվածություն է, որն ավելացնոմ է սրտի կաթվածի հավանականությունը: Դա կարելի է համեմատել վազքի կամ աստիճաններով արագ բարձրանալու հետ», - ասում է բժիշկը, գրում է pravda.ru-ն:
Ըստ Մոսկվայի ակումբներից մեկի մարզչի` բժիշկներն իրավացի են, քանի որ երբ ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի, պետք է մտածված բաշխել ուժերը եւ վերահսկել ինքնազգացողությունը: Նա խորհուրդ է տվել ուշադիր լինել մարզումների ժամանակ:




























