Ձողացատկը Google-ի օլիմպիական հերթական Doodle-ի թեման է: Այս մարզաձեւի մրցումները Լոնդոնի Օլիմպիադայում կկայանան օգոստոսի 4-ին:
Լոգոտիպին նկարված է ձողով մարզուհի`ամբոխից եւ մարզադաշտից բարձր:
Google-ի ավանդական լոգոտիպը մասամբ նշմարվում է սպորտային հարթակի հետեւից:
Ռուս մարզուհի, համաշխարհային ռեկորդակիր Ելենա Իսինբաեւան, ըստ բուքմեյքերների, Լոնդոն-2012-ում ձողացատկի ոսկե մեդալի գլխավոր հավակնորդուհին է:
Հիշեցնենք, Google-ը Օլիմպիադա-2012-ի ընթացքում ամեն օր իր գլխավոր էջին օլիմպիական լոգոտիպեր է տեղադրում` նվիրված տարբեր մարզաձեւերի:
Երեկ doodle-ը նվիրված էր գնդի հրմանը, ավելի վաղ սեղանի թենիսին, նետաձգությանը, խոտի հոկեյին, սուսերամարտին, ջրասուզմանը, գեղարվեստական մարմնամարզությանը նվիրված լոգոտիպեր էին տեղակայվել:
Տոնական լոգոտիպով նշվել էր նաեւ Օլիմպիական խաղերի բացումը:











