Հազարավոր վայրի մեղուներից բաղկացած պարսը Նյու Յորքի Փիթսբուրգի օդանավակայանում ուշացրել է միջազգային ավիաչվերթը: Մեղվաբույծ Սթիվեր Ռեպասկիին կանչել են օդանավակայան, որպեսզի նա հավաքի միջատներին, որոնք ծածկել են թռիչքի պատրաստված ինքնաթիռի թեւը:

Ըստ մեղվաբույծի` մեղուների նման պարսերը գոյանում են այն պահերին, երբ նրանք շատանում են, հին թագուհին լքում է այն` իր հետ տանելով  պարսի կեսը: Նման մի քանի պարսեր կարող են ունենալ 25 -30 հազար մեղու, հայտնում է NEWS.ru.com-ը:

Ըստ Ռիպասկիի` այդ վայրի մեղուների բույնը  գտնվում է  օդանավակայանի շրջակայքում: Սակայն նա չի կարողացել ոչնչացնել նրանց, քանի որ այդ միջատները պահպանվում են օրենքով:

Նման դեպք տեղի էր ունեցել նաեւ 2007 թվականին Palmair ավիաընկերության Boeing-737-ում, որը մեկնում էր Բրիտանիայից Պորտուգալիա: Անմիջապես թռիչքից հետո օդաչուները նկատել են, որ շարժիչներից մեկի աշխատանքն անհարթ է:  

Պարզվել է, որ թռիչքի սկզբին շարժիչ պարս է ներխուժել: Ինժեներները եկել են այն եզրակացության, որ ավելի լավ է ուղեւորներին այլ ինքնաթիռ  փոխադրել: