Մասիս-Երեւան ավտոճանապարհին` «Համով է»  ռեստորանի մոտակայքում օգոստոսի 3-ին, ժամը 22-ի սահմաններում  դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «BMW X5» մակնիշի 33 LD 095 համարանիշի ավտոմեքենան (31-ամյա Ռոման Համբարձումյան) եւ «Մերսեդես E320» մակնիշի 24 LL 336 համարանիշի (30-ամյա Դավիթ Ղեւոնդյան) ավտոմեքենաները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վթարի արդյունքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը: Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհատրանսպորտային ոստիկանությանը եւ 1-03 ծառայությանը: Վթարի հետեւանքով «ԲՄՎ X5»-ի ուղեւոր՝  53-ամյա Սլավիկ խաչատրյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: