Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ահաբեկչություն է տեղի ունեցել ռազմական ոստիկանության տեղամասի մոտ. պայթել է ականապատ մեքենան:

Ինչպես հաղորդել է զինվորականների ներկայացուցիչը,  նախնական տվյալներով վիրավորվել է մեկ մարդ: Առայժմ հայտնի չէ,  թե ով է կազմակերպել պայթյունը, ասել է նա BBC-ին: Հաղորդվում է, որ տուժածը Թունիսի քաղաքացի է:

Այս ահաբեկչությունը առաջինն է Լիբիայի մայրաքաղաքում` Մուամար Քադաֆիի ռեժիմի անկումից հետ: Երկրի տարածքում շարունակում են գործունեություն ծավալել զինված խմբավորումներ, որոնք դուրս են վերահսկողությունից: