Վաղը` օգոստոսի 5-ին համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ են կայանալու Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են 5 թեկնածուներ` հանրապետական Սարգիս Արամյանը, ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանն ու անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը:

Սկզբնապես առաջադրվել էր 8 թեկնածու, սակայն Ժորա Գրիգորյանը, Գեւորգ Եսայանն ու Տիգրան Հարությունյանը ինքնաբացարկ էին հայտարարել:

Ավագանու անդամի տեղի համար պայքարելու է 31 թեկնածու` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունից, նաեւ անկուսակցականներ: