Օգոստոսի 3-ին ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմավիր քաղաքի մի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են կարճեցված փողով 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան, օդամղիչ հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7, 62 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 2 որսորդական դանակ եւ տարբեր տրամաչափի 20 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: