Ամերիկյան ատոմային «Էյզենհաուեր» ավիակիրը ռազմական պահպանության նավերի հետ հայտնվել է Պարսից ծոցում, որտեղ արդեն կա ամերիկյան մեկ հարվածող ավիակիր խումբ, օգոստոսի 3-ին հաղորդել են ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունից:
«Էյզենհաուերի» կազմում են մեկ հրթիռային ռազմանավ, երեք ականակիր նավ, մեկ ատոմային սուզանավ: Նավախումբն ունի ավելի քան 60 տարբեր ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, այդ թվում` 48 F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներ:
Պենտագոնի հաղորդմամբ, մոտ ժամանակահատվածում Պարսից ծոց կուղեւորվի նոր ավիակիր խումբ` «Ջոն Սթենիս» ավիակրի գլխավորությամբ, որը կփոխարինի այնտեղ արդեն գտնվող երկրորդ խմբին` «Էնթերփրայզ» ավիակրին:




























