Այն բանից հետո, երբ  վանդալները հարձակվել են ավստրալական Թասմանիա կղզու կենդանաբանական այգու վրա, կորել է մոտ 60 կենդանի, այդ թվում հազվադեպ հանդիպող տեսակներից:

Հանցագործները կենդանաբանական այգու տարածք են ներխուժել օգոստոսի 3-ի գիշերը: Նրանք կոտրել են էկզոտիկ թռչունների, կենգուրուների եւ կապիկների  վանդակների կողպեքները: Դաժան սպանդին զոհ են դարձել 9 թռչուն. վանդալները պոկել  են թռչունների գլուխները, հայտնում է ՌԱՊՍԻ-ն` վկայակոչելով ABC News հեռուստաընկերությանը:

Կենդանաբանական այգու կորած «բնակիչների» մեջ կան մեկ «սգացող կակադու», հինգ բծավոր պարկավոր կզաքիս: Կենդանաբանական այգու աշխատակցի խոսքերով, հարձակումը վտանգի տակ է դրել հազվադեպ տեսակների պահպանության ծրագիրը, որը իրականացվում է կենդանաբանական այգում:

Տարվում է հետաքննություն, բացահայտվում են հանցագործների դրդապատճառները: