Աֆղանական Փարվան նահանգում օգոստոսի 4-ի առավոտյան թալիբները հարձակվել են խաղաղ բնակիչներով ավտոբուսների վրա եւ կրակել ուղեւորներին:

Աֆղանստանի ՆԳՆ-ի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը վեցի սահմաններում: Միկրոավտոբուզների ուղեւորները Քափիսա նահանգից ուղեւորվել էին Փարվան նահանի Բաղրամի շրջան`տնավաճառին մասնակցելու: Հարձակման արդյունքում վեց մարդ զոհվել, եւս մեկը վիրավորվել է եւ ավելի ուշ հոսպիտալացվել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը գործել են թալիբները, սակայն վերջիններս ոչ մի կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: