Թուրքիայում Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) եռորյա նիստին կազմված որոշումները ստորագրվել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից, որից հետո դրանք տեղադրվել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կայքում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ սկանդալային «Էրգենեկոն», «Մեծ մուրճ» եւ «Ինտերնետ հուշագիր» գործերի շրջանակներում ձերբակալված 40 հրամանատարներ թոշակի են ուղարկվել։
Հարկադրված թոշակի են ուղարկվել նաեւ 56 գեներալ եւ մեկ ծովակալ՝ համապատասխան ծառայության վայր չլինելու պատճառով։ Որոշման արդյունքում 47 գնդապետ դարձել են գեներալ եւ ծովակալ։
29 գեներալ եւ ծովակալի պաշտոններ բարձրացվել են, 33 գեներալի եւ ծովակալի ծառայությունը երկարաձգել եւս մեկ տարով։




























