Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, համաձայն պաշտոնական տեղեկատվության, աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն:
Սակայն դրանից դեռեւս մեկ օր առաջ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ալիեւը ծայրաստիճան դժգոհ է ադրբեջանական մարզիկների ելույթներից եւ մտադիր է Լոնդոն վերադառնալ ոչ այնքան մրցումներն անձամբ դիտելու, որքան սպորտի նախարար, ՕԱԿ-ի եւ ֆեդերացիայի ղեկավարի հետ մարզիկների ձախողումները պարզաբանելու,- գրում է contact.az-ը:
Առայսօր Ադրբեջանի ներկայացուցիչները Օլիմպիադայի նման կարեւորագույն մրցումներում ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստականության ծայրահեղ ցածր մակարդակ են ցուցաբերում: Դրան գումարած բռնցքամարտի մրցումների ընթացքում սկանդալ է տեղի ունեցել, եւ Ադրբեջանի ներկայացուցիչ Աղաջան Աբիեւը հեռացվել է վարքի կանոնները խախտելու համար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ադրբեջանցի մարզիկ Աբդուլհամիդովը որակազրկվել էր եւ պարտություն գրանցել:
Ընդ որում, թիմի մեծ մասը կազմում են այլ երկրների լեգեոներները: Ադրբեջանի ոսկե մեդալը վաստակել է բուլղարացին:




























