Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը օգոստոսի 3-ին այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Առաջնագծում ՊԲ հրամանատարի, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարների կողմից իրականացվել է մարտական խնդիրների ճշգրտում:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ հիմնականում ուշադրություն է դարձվել կցվածքներում ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարմանը: Միաժամանակ ստուգվել է հրետանու եւ ՀՕՊ հիմնական եւ պահեստային, մեկնարկային եւ կրակային դիրքերի ինժեներական կահավորման վիճակը եւ տրվել համապատասխան ցուցումներ:




























