Հայաստանում ռուս սահմանապահները ծառայողական շների խիստ պակաս չունեն: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը` օգոստոսի 4-ին Արմավիրի սահմանապահ ջոկատում զորակոչիկների երդման արարողությունից հետո:
Պաստասխանելով հարցին, թե սահմանապահ վարչությունն արդյոք ունի ծառայողական շների կարիք, Վլասովը նշեց, որ շները նույնպես, ինչպես մարդիկ, կատարում են իրենց խնդիրը եւ տարիների ընթացքում ծերանում:
«Որոշ շներ դուրս են բերվում, մյուսները փոխարինում են նրանց»,-նշեց սահմանապահ վաչության պետը: Նա ընդգծեց, որ ինչպես մարդիկ, շները եւս հատուկ պատրաստականության եւ ուսուցման կարիք ունեն: «Հատկապես նման կլիմայական պայամաններում, շոգին փորձելով բռնել սահամանախախտներին»,-նշեց Վլասովը: Ըստ նրա` անբավարարություն չկա որպես այդպիսին. «Կան ընթացիկ խնդիրներ, որնք լուծվում են»:




























