Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած ջրհեղեղներին, վերջին տվյալներով, զոհ են գնացել 169 մարդ, եւս 400-ը` համարվում են անհայտ կորած: Նման տվյալներ են տարածել Հյուսիսային Կորեայի լրատվական գործակալությունները:
Առանց տանիքի են մնացել ավելի քան 200 հազար մարդ, վերացել են ավելի քան 45 հազար հա ցանքատարածություններ: Ավելի քան 1440 դպրոց, հիվանդանոցներ և գործարաններ դադարեցրել են աշխատանքը: Փխենյանը ՄԱԿ-ին է դիմել օգնության ակընկալիքով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Համաշխարհային սննդի ծրագիրն արդեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Հյուսիսային Կորեա է ուղարկել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը պարունակում է մի շնչի համար օրական 400 գրամ եգիպտացորենի չափաբաժին, սնունդը կհերիքի 2 շաբաթվա համար:


























