Օգոստոսի 3-ին Նեապոլի օդանավակայանում ձերբակալվել է Ուկրաինայի պետական պահպանության վարչության նախկին մայոր Նիկոլայ Մելնիչենկոն, ով 2000թ-ին սպանված լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության գործով առանցքային դեմքերից էր: Նրան կհանձնեն Ուկրաինային:
Մելնիչենկոյի դեմ քրեական գործ էր հարուցվել պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով: 2011 թ-ի հոկտեմբերից Ն. Մելնիչենկոյի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված, հայտնում է ՌԲԿ-ն:
Ընդդիմադիր լրագրող Գ. Գոնգաձեին, ով ղեկավարում էր «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետ-պարբերականը, 2000 թ-ի նոյեմբերին գլխատված էին գտել Կիեւի մերձակա անտառում: 2008 թ-ին սպանության մեջ մեղադրվել են Ուկրաինայի ՆԳՆ-ի 3 աշխատակիցներ:
Մեղադրյալներից մեկը` Ալեքսանդր Պուկաչը հայտնել է պատվիրատուների անունները` Ուկրաինայի նախկին նախագահ Լ.Կուչմա, ներքին գործերին նախկին նախարար Յուրի Կրավչենկո եւ ուկրաինական խորհրդարանի նախագահ Վլադիմիր Լիտվին: Ա. Պուկաչը ձերբակալվել էր 2009 թ-ին Ժիտոմիրյան շրջանում, իսկ Յու. Կրավչենկոն ինքնասպան է եղել 2005 թ-ին, երբ հրավիրվել էր հարցաքննության:
Նախկին նախագահի եւ խորհրադարանի խոսնակի անունները այս գործի հետ կապված շրջանառության տակ են դրվել աուդիո ժապավենի ի հայտ գալուն պես, որում ձայնագրված զրուցող մարդկանց ձայները շատ նման են Լ. Կուչմայի եւ Վ. Լիտվինայի ձայներին: Այս ապացույցը ներկայացվել է էր Լ. Կուչմայի նախկին թիկնապահ Ն. Մելնիչենկոյի կողմից, ով քաղաքական ապաստան էր գտել ԱՄՆ-ում:




























