Սաուդյան Արաբիայում բողոքի ակցիայի ընթացքում ցուցարար եւ ոստիկան է զոհվել:
Ներքին գործերի նախարարությունը հաղոդել է, որ Քաթիֆ քաղաքում մոտոցիկլիստների մասնակցությամբ ցույց էր ընթանում: Բախումների արդյունքում ոստիկաններն սպանել են ցուցարարներից մեկին: Դրանից հետո ցուցարարները սպանել են մի ոստիկանի, գրում է gazeta.ru-ն:
Երկրի այդ շրջանը բնակեցված է հիմնականում իսլամի շիական ճյուղի ներկայացուցիչներով, որոնք նախորդ տարվա մարտից բողոքում են սուննիների իշխանության դեմ:




























