Եգիպտացի քրիստոնյաները դժգոհ են Եգիպտոսի կառավարությունից: Ղպտիական եկեղեցու պատրիարքի պաշտոնակատար Պահումիուս պապը օգոստոսի 4-ի մամուլի ասուլիսում հայտնել է, որ նոր կառավարությունը քրիստոնյաների հանդեպ անարդար կազմ ունի:

Ըստ նրա` ղպտիները եգիպտական նոր կառավարությունում քրիստոնյաների համամասնական ներկայացուցչության հույս ունեին, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ կառավարությունում նախարարների թիվը հասել է 35-ի: Նրանք 4 նախարարական պորտֆելի հույս ունեին Քանդիլի կառավարությունում` քրիստոնեական բնակչությանը համապատասխան: Ըստ նրա` ներկայումս ղպտիները կազմում են երկրի 85 միլիոնանոց բնակչության 14%-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ըստ Պահոմիուս պապի` կառավարության կազմի հաստատման ժամանակ «արհամարհվել են ղպտիների իրավունքները»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Եգիպտոսի նոր կառավարությունը վարչապետ Հիշամ Քանդիլի գլխավորությամբ երդվել է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին: