2008 թ-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո, Կովկասում լարվածությունը գնալով աճում է, ինչը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շահերի համար: Այս մասին ասվում է The Wall Street Journal ամսագրում լույս տեսած վրացի ընդդիմադիր Բիզդզինի Իվանաշվիլիի հոդվածում:
«Ռուսաստանը շարունակում է հրահրել պատմական թշնամանքը, որպեսզի, օրինակ, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պես երկրներում, պահպանվի անհավասարակշիռ վիճակը: Ցավոք, Վրաստանի ներկայիս իշխանության գործելաոճը ձեռնտու է Պուտինին»,_ հաստատում է հեղինակը: Նրա կարծիքով Սահակաշվիլին լարվածությունը ավելի է խորացնում իր հնացած ձեւակերպումներով:
Իվանաշվիլիի խոսքերով, խորհրդարանական ընտրություններում ընտրվելու դեպքում «Վրացական երազանք» միասնական կուսակցույունը կհրաժարվի սառը պատերազի հռետորությունից եւ ավելի արդյունավետ կերպով կչեզոքացնի տարածաշրջանում առկա պայթյունավտանգ վիճակի իրական պատճառները: Նա առաջ է քաշում ծրագիր, որը նախատեսում է ժողովրդավարության զարգացում, արեւմտյան արժեքների որդեգրում, «եվրոպական եւ ատլանտյան ինստիտուտների» ինտեգրում, «Ռուսաստանի կողմից ներկայումս զավթված տարածքների» ազատագրում եւ պաշպանական հզոր ուժերի կազմակերպում:
«Ի տարբերություն Սահակաշվիլիի, «Վրացական երազանք»-ը կդադարի «սուր ճոճել», -ընդգծել է հեղինակը եւ հավելել. «Անհնար է կառուցել ամուր ապագա` մեր զինված ուժերն ուղղորդելով Ռուսաստանի կամ որևէ մեկ ուրիշի դեմ»:
«Ռուսաստանի հետ մեր վարած բանակցությունները կլինեն խիստ եւ սկզբունքային»,- ասել է նա: Որոշները այս նոր գործելաոճը համարում են ռուսական պայմանավորվածության տարր, հիշեցնում է Իվանաշվիլին ու ինքն էլ պատասխանում է, որ եթե ազատության հույս չլինի, ներքին ընդհարումները կպայթեցնենք վրացական հասարակությանը:




























