Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում օգոստոսի 4-ին, ժամը 11-ի սահմաններու տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում աշխատանքներ կատարելիս շրջվել է «էդգարարման» ՍՊԸ-ին պատկանող SO 25 մակնիշի «Գրեյդեր» տիպի տրակտորը: Հրշեջ-փրկարաները դուրս են բերել վարորդ` 57-ամյա Սիմոն Դավթյանին (Հառիճ գյուղի բնակիչ): Ս. Դավթյանը տեղափոխվել է Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:




























