Նորվեգիան Մեքսիկային կվերադարձնի «կին-կապիկ» անունը ստացած մորուքավոր կնոջ` Յուլիա Պաստրանայի մումիան: 19-րդ դարում այն ցուցադրվել է եվրոպական մի շարք առաջնակարգ ցուցահանդեսներում:
Յուլիա Պաստրանան ծնվել է 1834 թ-ին Մեքսիկայում: Նա տառապում էր հիպերտրիխոզով. Կնոջ դեմքը եւ մարմինն ամողջովին ծածկված էր մազերով, բացի այդ Պաստերնան ուներ խոշոր ծնոտ:
1850 թ-ին Պաստրանային նկատել են այցելու ամերիկացիները, ովքեր ենթադրել էին, որ կնոջ արտաքինի հաշվին կարելի է լավ փող աշխատել եւ տեղափոխել են ԱՄՆ: Այնուհետեւ նրան գնել է մենեջեր Թեոդոր Լենթը, ում հետ կինը հյորւախաղերի է մեկնել Եվրոպա: Ի վերջո Լենթը ամուսնացել է կնոջ հետ, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
Պաստրանան մահացել է Մոսկվայում 1860 թ-ին հետծննդաբերական բարդացումների պատճառով, մորը շատ նման նորածինը նույնպես մահացել է մի քանի օր անց: Լենթը դիմել է Մոսկովյան Համալսարան` կնոջ եւ երեխայի մարմինները մումիաֆիկացնելու համար, որպեսզի հետագայում ցուցադրվեն հանրությանը: Ցուցադրությունները սակայն մեծ հաջողություն չեն ունեցել եւ Պաստրանայի մումիան բազմիցս վերավաճառվել է:
«Կին-կապիկի» մարմինը Նորվեգիայում է հայտնվել 1920-ական թթ-ին: 1994 թ-ին Նորվեգիայի սենատը որոշում էր կայացրել հողին հանձնել կնոջ մարմինը, սակայան Գիտության նախարարությունը որոշել է պահպանել այն` գիտնականների կողմից ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
2012 թ-ի հունիսին Նորվեգիայի Ազգային հետազոտական կոմիսիան Օսլոյի համալսարանին խորհուրդ է տվել Պաստրանայի մնացորդները վերադարձնել Մեքսիկային:




























