Վրաստանի ազգային փոքրամասնություններն ավելի շատ հակված են գործող իշխանություններին, քան թե ընդդիմությանը պաշտպանելուն: NEWS.am-ի թղթակցի հետ զույցում նման տեսակետ հայտնեց Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասի ինստիուտի նախագահ Գիա Նոդիան: Նրա խոսքով` Վրաստանում գործող իշխանությունը գոնե ինչ-որ չափով ուշադրություն է հատկացնում ազգային փոքրամասնություններին եւ նրանց հուզող հարցերին, այնինչ հայտնի չէ, թե ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան եւ դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ինչպես կվարվեն:
«Վրաստանի ազգային փոքրամասնությունները որոշակի խնդիրներ ունեն, դժգոհ են իրենց կացությունից եւ կրթությունից: Սակայն հայկական բնակավայրերում առաջընթաց կա, եւ այն չի կարելի ժխտել», - նշել է Նոդիան:
Ըստ փորձագետի` Սահակաշվիլին եւ նրա թիմը սպասում են, որ Վրաստանի ազգային փոքրամասնությունները, մասնավորապես, հայերը կաջակցեն գործող իշխանությանը:
Ըստ Նոդիայի`ազգային փոքրամասնությունների համար Սահակաշվիլիի եւ Իվանիշվիլիի միջեւ տարբերությունը այն է, որ առաջինն ինչ-որ բան գոնե արել է, իսկ եկրորդի պահով անհայտ է` որեւէ բան կանի, թե` ոչ:
Նշենք, որ հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Վրաստանի ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը չեն պատրաստվում զբաղվել ազգային փոքրամասնությունների խնդիրներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 1-ին:




























