Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հանդես է եկել երկրում սեփական հակահրթիռային պաշպանության համակարգ ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին նա հայտնել է «Վպրոստ» շաբաթաթերթին տված իր հարցազրույցում:
Կոմորովսկին հայտնել է, որ այս համակարգը պետք է կարողանա երկիրը պաշտպանել օդային հարձակումներից, իսկ ապագայում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ընդհանուր պաշտպանական վահանի մի մասնիկը: «Մեր սխալը կայանում էր նրանում, որ ընդունելով ԱՄՆ-ի առաջարկը (ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում ՀՀՊ ստեղծելու մասին) մենք բավականաչափ ուշադրություն չենք դարձրել քաղաքական ռիսկին` կապված նախագահի փոփոխության հետ: Այդ պատճառով մենք մեծ գին ենք վճարել: Այս սխալն այլեւս կրկնել չի կարելի»,- ասել է Կոմորովսկին:
ԵվրոՀՀՊ-ի նախնական նախագծերի մշակման հեղինակ` ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի գրասենյակը, ցանկանում էր Լեհաստանի տարածքում տեղադրել 10 հակահրթիռային կայաններ եւ ռադարներ` Չեխիայում: 2009 թ-ին փոխարինելով Բուշին` Բարաք Օբաման որոշ փոփոխություններ է մտցրել եվրոպայում ՀՀՊ-ի կառուցման հարցում: Նոր ռազմավարության համաձայն Լեհաստանը ծրագրին կմիանա միայն 2018 թ-ին, որի տարածքում կտեղադրվեն Էս-Էմ-3 հակահրթիռային կայանների բջջային մարտկոցներ:




























