Ղրիմում Ալչակ Կայի հրվանդանի մոտ բախվել են «Սուդակ» մոտորանավակն ու «Չերնոմորիե» շոգենավը: Զոհվել է 1 մարդ եւ տուժել 12-ը: 

Ինչպես Ուկրաինայի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը վկայակոչելով հայտնում է «Ինտերֆաքսը», դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, ժամը 11:40-ին:

Տուժածների շարքում կան արտասահմանցիներ` Ռուսաստանի 4 քաղաքացի եւ Բելառուսի 1 քաղաքացի: 6 մարդ տեղափոխվել են Սուդակ քաղաքի հիվանդանոց: Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում, իսկ 4-ը` միջին ծանրության: