Սիրիական ընդդիմությանը պատկանող անհայտ զինված խմբավորումը հաշվեհարդար է տեսել հեռուստահաղորդավար Մուհամադ ալ Սայիդի հետ: Պետական լրատվամիջոցի աշխատակիցն առեւանգվել էր հուլիսի 19-ին` Դամասկոսի շրջակայքում: Օգոստոսի 4-ին հայտնի է դարձել, որ նա սպանվել է:

Տեղեկությունը տարածել է  Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների վերահսկման սիրիական կենտրոնը», հաղորդում է rbc-ն:

Իրավապաշտպանական կազմակերպությունը ոչ մի մանրամասն չի բերել: Ներկայումս ոչ մի ապստամբ խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել: