Ինդոնեզիական Սումատրա կղզում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժը:

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական կայքը (USGS), ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով  ժամը 18:24-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:24-ին), ցնցումները գրանցվել են  Ռեուլ բնակավայրից 22 կմ հեռավորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է գետնից 35,6 կմ  խորության վրա:

Զոհերի եւ ավերվածությունների մասին տեղեկություն չկա: Ցունամիի նախազգուշացում չի արվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինդոնեզիայում են գտնվում աշխարհի ամենաշատ գործող հրաբուխները եւ այս երկրում են տեղի ունենում աշխարհի ամենաշատ երկրաշարժերը: