WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին դատարանում կպաշտպանի իսպանացի նախկին դատավոր Բալթասար Գարսոնը:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», նա Ասանժին կպաշտպանի բացարձակապես անվճար: Նա նաեւ ընդգծել է, որ Ասանժը «ոչ ահաբեկիչ է, ոչ էլ ցանցահեն»: Նախկին դատավորի խոսքով` WikiLeaks-ի հիմնադրի պաշտպանությունը կարեւոր է խոսքի ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տեսանկյունից:
Գարսոնը հայտնի է մի շատ աղմկոտ դատական գործերով: Մասնավորապես, հենց նա է կայացրել Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետի նկատմամբ դատավճիռը, հաղորդում է «Գազետան»:
Այս տարվա փետրվարին Իսպանիայի գերագույն դատարանը 11 տարով արգելել էր Գարսոնին զբաղվել մասնագիտական գործունեությամբ` ապօրինի գաղտնալսման գործով: Սակայն արդեն մարտին Գարսոնն Արգենտինայի կոնգրեսում խորհրդարանական հանձնաժողովի խորհրդականի պաշտոն էր ստացել:




























