Պակիստանի Սինդ նահանգի Գամբիտ քաղաքում ոստիկանության մի քանի աշխատակիցներ ստիպել են փողոցով մերկ քայլել կնոջ եւ տղամարդու, որոնց կասկածում են արտամուսնական հարաբերությունների մեջ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ոստիկանությունը բողոքներ է ստացել տեղի բնակիչ Մումթազ Միրբաքարի հարեւաններից, որոնք նշել են, թե վերջինս Ռամադանի ժամանակ երեկույթներ եւ դիսկոտեկներ է կազմակերպում:
Գնալով Միրբաքարի տուն, ոստիկանները նրան գտել են մի կնոջ հետ, ում հետ նա ամուսնացած չի եղել: Դրանից հետո ոստիկանները նրանց ստիպել են մերկանել եւ այդ տեսքով գնալ ոստիկանական բաժանմունք` բնակիչների աչքի առջեւ, որոնք էլ կատարվածը նկարահանել են իրենց բջջայիններով, հողորդում է BBC-ին:
Կատարվածին մասնակցություն ունեցող ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:




























