Ճապոնական Սիդզուոկա, Նիիգատա եւ Իվատե նահանգների ափամերձ ծովային ջրում եւ ձկների մեջ ռադիոակտիվ ցեզիում է հայտնաբերվել, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ նշվում է, որ հայտնաբերված մետաղի խտությունն այնքան չնչին է, որ  անգամ օրգանիզմում հայտնվելու դեպքում որեւէ վնաս չի կարող պատճառել առողջությանը: Ճապոնիայում կարծում են, որ ցեզիումը կարող է այդ տարածաշրջանում հայտնվել տեղումների միջոցով:  «Ֆուկուսիմա-1»-ի ճգնաժամից հետո ճապոնիացի մասնագետները մշտական մոոնիտորինգ են իրականացնում` ճայագայթվածության մակարդակը ստուգելու նպատակով: