ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր 51-րդ տարեդարձը նշել է «Էնդրյուս» ավիաբազայում ընկերների հետ գոլֆ խաղալով:
Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Սպիտակ տան շեֆ խոհարար Սեմ Քասի եւ այցելությունների հարցերով վարչության պետ Մարվին Նիքոլսի հետ գոլֆի պարտիայից հետո Օբաման ուղղաթիռով մեկնել է Քեմփ Դեյվիդի նստավայր, որտեղ պետք է տեղի ունենա տոնական ընթրիքը տիկնոջ` Միշելի հետ:



























