Այսօր` օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ-ին` Սուրենավան գյուղի հատվածում, որի արդյունքում տասնամյա երեխա է մահացել:
Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Գազել» մակնիշի Տ 13 72 համարանիշի եւ «Շեւրոլե» մակնիշի Տ 2620 համարանիշի մեքենաները: Ագարակ քաղաքի բնակիչներ, «Շեւրոլե» վարորդ 1961թ. ծնված Միշա Հովհաննիսյանը, ուղեւորներ` 2002 թ. ծնված Սյունե Դավթյանը, 1978թ. ծնված Նոնա Մկրտումյանը, 1958թ. ծնված Գոհար Աբգարյանը , 1999 թ. ծնված Սեւակ Դավթյանը եւ 1995թ. ծնված Էդգար Ալեքսանյանը տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում տասնամյա Սյունե Դավթյանը մահացել է, իսկ Մ. Հովհաննիսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտորն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:




























