Ամերիկյան Օկլոհամա նահանգում վերջին օրերին անտառային հրդեհներ են մոլեգնում:
Կրակի տարածմանը նպաստում են քամիներն ու չորային եղանակը. հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Օկլոհամա Սիթիից 30 կմ հեռավորության վրա գտնվող Լյութեր փոքրիկ քաղաքը: Բարեբախտաբար, նրա 600 բնակիչներից եւ ոչ մեկը չի տուժել, քանի որ բոլորը տարհանվել են:Հաղորդվում է, որ այդ տարածքում օգոստոսի 4 –ին հրդեհի 15 օջախ է մոլեգնել:
Ամենախոշոր հրդեհի տարածքը կազմել է 20 հազ. հա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Ոստիկանությունը փնտրում է նաեւ հրդեհի առաջացման մեղավորին:




























