Դեպի Կուալա Լումփուր  թռչող «Air Asia» ավիաընկերության օդանավի ուղեւորն անհայտ պատճառներով դուրս է թռչել օդանավից: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի առավոտյան:

Ինչպես հաղորդում է  «MIGnews»-ը, օդանավը չի հասցրել  կտրվել գետնից, երբ ուղեւորներից մեկը բացել է վթարային մուտքն ու դուրս թռչել ինքնաթիռից: Վթարային համակարգերն սկսել են գործել, եւ օդանավը կանգ է առել:«Ոչ ոք չի տուժել, իսկ ուղեւորը ձերբակալվել է»,-հայտարարել է օդանավի հրամանատարը:Հիմա 24-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Ոստիկանությունը պարզում է նրա արարքի պատճառները, կատարվում է հետաքննություն: