Ամերիկահայ հեռուստաաստղ եւ մանեքենուհի Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենահուրստ աղջիկների ցուցակում զբաղեցրել է երրորդ տեղը`ռուսաստանյան «Wday» պարբերականի վարկածով:
Նշվում է, որ Քիմ Քարդաշյանի հայրը` հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, ծանոթացրել է իր դստերը բազմաթիվ հայտնի անձանց հետ: 14-ամյա Քիմը իր ծննդյան տարեդարձը նշել է Մայքլ Ջեքսոնի Neverland առանձնատանը: Խոսակցությունների համաձայն՝ Քարդաշյանի առաջին ընկերը եղել է Ջեքսոնի զարմիկը` Թի-Ջեյ Ջեքսոնը: 16 տարեկանում արդեն նրան ծնողները նվիրել էին շքեղ ավտոմեքենա, սակայն կրճատել էին գրպանի ծախսերը, որպեսզի աղջիկը սովորի ինքնուրույն գումար վաստակել:
Քարդաշյանը լավ սերտելով դասը` աշխատում էր հոր ընկերությունում, և բացի դրանից, ցանցային խանութներից մեկում հագուստ էր վերավաճառում, օրինակ՝ կոշիկները գնելով 1000 դոլարով վաճառում էր մի քանի անգամ թանկ: Այժմ Քիմը իր քույրերի հետ զբաղվում է հագուստի դիզայնով, թողարկում է օծանելիք և աքսեսուարներ: Անցյալ տարվա ընթացքում Քարդաշյանն աշխատել է 18 մլն դոլար:
«Wday»-ի վարկանիշային ցուցակը գլխավորում է արքայադուստր Շառլոտե Կազիրագին, ով ծնվել է Մոնակկոյի իշխանական ընտանիքում: Շառլոտեն ունի հիանալի կրթություն, սիրում է սպորտն ու երաժշտությունը, հեղինակային սյունակներ է վարում լուրջ պարբերականներում: 2010 թ. Forbes ամսագիրը նրան ճանաչել է մերօրյա մուլտիմիլիոնատերերից ամենահմայիչ ժառանգորդուհին: 25-ամյա գեղեցկուհին իր հաշվին ունի 6 մլրդ դոլար: Վերջերս նա դարձել է անեւ Gucci-ի դեմքը:
Ցուցակի երկրորդ տեղում է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամփի դուստրը` Իվանկան: Բացի Տրամփների ընտանեկան բիզնեսից, 30-ամյա Իվանկան զբաղվում է նաեւ սեփական գործով` նրա անունով արտադրովում են կոշիկներ, պայուսակներ եւ բացառիկ զարդեր: Նրա կարողությունը գնահատվում է 2 մլրդ դոլար:
Ցուցակի մնացած մասն հետեւյալ տեսքն ունի.
4. Թամարա Էքլուսթոն
5. Արինա Ռոքֆելեր
7. Փերիս Հիլթոն
8. Քսենյա Սոբչակ
9. Անաստասիա Պոտանինա
10. Կիրա Պլաստինա




































