ԳԴՀ պաշտպանության նախարար Թոմաս դե Միզյերը դեմ է հանդես եկել Սիրիայի գործերին զինված միջամտությանը: «Դիվանագիտության ձախողումը չի նշանակում ռազմական գործողությունների սկիզբ»,-հայտարարել է նա օգոստոսի 5-ին «WeltamSonntag» շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Դե Մեզյերը տխուր եւ վրդովեցուցիչ է համարել այն, որ «ստիպված ենք նայել բոլոր այդ սպանություններին եւ հնարվորություն չունենք կանխել դրանք»: Նա, սակայն, նշել է, որ Գերմանիան պետք է սահմանափակվի մարդասիրական օգնություն ցուցաբերելով եւ լոգիստիկ ոլորտում աջակցի ընդդիմության այն հատվածին, որը ժողովրդավարական է տրամադրված:
Միաժամանակ, Գերմանիայում աճում է քրիստոնյանների վիճակի հետ կապված անհանգստությունը: Գերմնաիայի բունդեսթագի քրիստոնեադեմոկրատական խմբակցության անդամ Ֆոլքեր Քաուդերը հայտնել է, որ ներկայումս քննարկվում է, թե ինչպես կարելի է օգնել այն քրիստոնյաներին, ովքեր հարեւան երկրներ են հեռացել:




























