Աշխարհն այսօր հիշում է XX դարի ամենավառ դերասանուհիներից մեկին` Մերլին Մոնրոյին, ով կյանքից հեռացել է ուղիղ 50 տարի առաջ, հաղորդում է «Վեստին»:
Նորմա Ջին Մորթենսոնը ծնվել է 1926թ. հունիսի 1 –ին Լոս Անջելեսում: Նրա դեբյուտը եղել է 1947թ-ին: 50-ականների կեսերին նա ԱՄՆ-ում ամենահայտնի դերասանուհին էր: Նրան հատկապես համաշխարհային ճանաչում են բերել «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին», «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» ֆիլմերը:Նկարահանվելով կինոյում եւ երազելով դրամատիկ դերերի մաիսն, Մոնրոն դասեր է վերցրել Նահանագներ ներգաղթած Միխայիլ Չեխովից:
Դերասանուհու կյանքի շատ էջեր մինչ այսօր գաղտնիության քողի տակ են: Հայտնի է, որ ՀԴԲ-ն նրան հետեւել է 7 տարի շարունակ` ընդհուպ մինչեւ նրա կյանքի վերջին ամիսները: Նրան հետեւելու վերաբերյալ զեկույցները երբեք ամբողջությամբ չեն հրապարակվել:
Նրա մահվան հանգամանքները եւս մինչեւ վերջ հայտնի չեն: Մոնրոն մահացել է 1962թ. օգոստոսի 5-ին` 36 տարեկանում` քնաբերի չափաբաժինը չարաշահելու հետեւանքով: Մինչ այժմ հայտնի չէ` նա ինքնասպան է եղել, թե նրան սպանել են:



























