Դաղստանի Կիզիլյուրտովսկի շրջանի տեղաբնակները փակել են երկաթուղային գիծը` իրավապահներից պահանջելով գտնել Կոմսոմոլսկոյե գյուղի կորած բնակչին:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», օգոստոսի 5-ին մոտ 200 բնակիչներ փակել են Թեմերգոե-Կիզիլյուրտ երկաթգիծը: Նրանք պահանջում են գտնել 1984թ. ծնված բնակչին, ով անհետացել է օգոստոսի 4-ին:Դեպքի վայր են ժամանել ուժայինները, ովքեր փորձում են ցրել մարդկանց: Երկաթգիծը փակվել է երեւանյան ժամանակով ժամը 11:00-ին:Տեղաբնակները պնդում են, որ կորած երիտասարդին առեւանգել են անհայտ անձինք: