Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբներն օգոստոսի 5-ին Թուրքիայի հարավ-արեւելքում գրոհել են Հաքարի նահանգում գտնվող թուրք զինվորականների անցակետը:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, ընդհարումների ժամանակ 19 մարդ է մահացել` 11 ապստամբ, վեց թուրք զինվոր եւ երկու խաղաղ բնակիչ: 15 զինվոր վիրավորվել է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ թուրքական բանակը 2012թ. հունիսին 53 ցամաքային օպերացիա է իրականացրել իրենց դեմ, օգտագործվել է նաեւ ավիացիան:




























