Լիտվայի հյուսիս-արեւելյան մասի բնակիչները չեն կարող Լատվիա այցելել` Ռոկիշկիս-Իլզենբերգաս ճանապարհով, քանի որ լատվիացի ֆերմերն արգելել է մեքենաների երթեւեկն իր հողատարածքով:
Ինչպես հաղորդել է լիտվական «Lietuvos rytas» թերթը, ճանապարհի լատվիական հատվածում մեկ ամիս առաջ հայտնվել է երթեւեկությունն արգելող նշան: Խնդիրն այն է, որ ճանպարհն ընկել է ֆերմերին պատկանող հաղատարածքում, որը նա կարողացել է վերադարձնել մեկ ամիս առաջ:




























