Վիետնամի մայրաքաղաք Հանոյում օգոստոսի 5-ին անցկացվել է երկրի պատմության մեջ առաջին գեյ-շքերթը, որին հարյուրավոր ցուցարարներ են մասնակցել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ակցիայի մասնակիցերն անցել են քաղաքի կենտրոնական փողոցով եւ վանկարկել միասեռ ամուսնությունների պաշտպանության կարգախոսներ:Շքերթի անցկացման առիթը երկրի կառավարության հայտարարությունն է` միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ընդունման վերաբերյալ:

Եթե օրենքն ընդունվի, միասեռ ընտանիքները երեխաների որդեգրման իրավունք կստանան, իսկ Վիետնամը կդառնա նման օրենք ընդունած առաջին ասիական երկիրը: