Քաբուլում գտնվող Աֆղանստանի ազգային թանգարանի գողացված 843 ցուցանմուշներն այսօր վերադարձվել են: Դրանք գողացվել էին 1990-2001թթ. քաղաքացիական պատերազմի ընթացքում եւ վերադարձվել են Բրիտանական թանգարանի օգնությամբ:
Ինչպես հաղորդում է AFP-ին, գողացված ցուցանմուշները մաքսանենգ ճանապարհով տարվել են Մեծ Բրիտանիա: Դրանց մի մասը առագրավվել է ներմուծման ժամանակ, մի մասն էլ գնվել է սեւ շուկայում` մասնավոր հովանավորների միջոցներով:Վերադարձված ցուցանմուշների շարքում են հայտնի ոսկրե ինկրուստացիաները, որոնք թվագրվում են մ. թ. առաջին դարին:
Նշենք, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ Աֆղանստանի ազգային թանգարանը զրկվել էր իր հավաքածուների մոտ 70%-ից:




























