Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնական հրավեր են ուղարկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` մասնակցելու օգոստոսի կեսերին Մեքքայում կայանալիք արտահերթ գագաթնաժողովին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ակնկալվում է, որ առաջիկա գագաթնաժողովի հիմնական թեման լինելու է մահմեդական տարբեր երկրների միջեւ տարաձայնությունների հաղթահարումը: Մասնակիցների ամբողջական կազմի, ինչպես նաեւ հրավերի վերաբերյալ Թեհրանի արձագանքի մասին չի հաղորդվում:Նշենք, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները սրվել էին 2011թ. մարտին սաուդյան զինվորական կոնտինգենտը Բահրեյն մտցնելուց հետո:




























