Մոսկվայում ավարտվել է «Միսիս տիեզերք- 2012» գեղեցկության մրցույթի ազգային փուլը: 

Ինչպես հաղորդում է «Ուտրոն», խրախուսվել է «կենսական ակտիվությունը» եւ երեխաների առկայությունը: Հաղթող է համարվել մոսկվաբնակ Իվետա Շեւչենկոն, ով երկու աղջիկների մայր է: Երեխաները նույնպես բեմ են բարձրացել եւ երգել` հաճելիորեն զարմացնելով թե ժյուրիին, թե հանդիսատեսին:Մրցույթի ժյուրին ղեկավարել է Բրիտանական մոդելային գործակալության տնօրեն Ինգա Գոնչարովան: