Հայտնի դերասան Ջոն Տրավոլտան լուրջ հարաբերություններ է ունեցել անձնական օդաչու Դուգ Գոթեհերի հետ, ըստ Profi-forex.org-ի, այդ մասին հայտարարել է Տրավոլտայի նախկին ասիստենտ Էդվարդսը:Հանրության ուշադրությանն են ներկայացվել լուսանկարներ, որոնք հաստատել են Էդվարդսի խոսքերի ճշմարտացիությունը:
Հիմա էլ նոր պատմություն է ի հայտ եկել: Մի երիտասարդի պնդմամբ, ինքը Տրավոլտայի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել Ատլատա հյուրանոցում:
Ավելի վաղ նույն թեմայով հայտարարություն էր արել մի մերսող:Հիշեցնենք, որ նախկինում արդեն երեք մերսող հայտարարել էին Տրավոլտայի կողմից իրենց նկատմամբ սեռական ոտնձգության մասին: Մեղադրողները սակայն բացի հայտարարությունից, ուրիշ ոչ մի ապացույց չեն ունեցել, ինչը թույլ է տալիս դերասանի փաստաբանին հայտարարել, որ այդ տղամարդիկ «ցանկանում են պարզապես օգտվել իրենց 15 րոպեանոց փառքից` սեւացնելու հայտնի դերասանի անունը»: Հաղորդվում է, որ Տրավոլտան հակընդդեմ հայց է ներկայացրել: Ավելի ուշ նրանից մեկը` մերսող Ջոն Դոն, ետ է վերցրել հայցը:



























