Թել Ավիվում երկու զանգվածային ցույց է տեղի ունեցել, որոնց մասնակիցները սոցիալական արդարություն եւ համաընդհանուր զինվորական ծառայություն են պահանջել:
Ինչպես հաղորդում է «Walla» կայքը, գաղափարական տարաձայնությունների պատճառով կազմակերպիչները չեն ցանկացել ընդհանուր ակցիա անցկացնել: Թել Ավիվի թանգարանի մոտ հավաքվել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականությունից դժգոհողները, իսկ պաշտպանության նախարարության շենքի մոտ` համընդհանուր զինվորական ծառայություն եւ արտոնությունների չեղյալ համարում պահանջողները:Սկզբում ընդհարում է եղել տարբեր ցույցերի մասնակիցների միջեւ, իսկ հետո ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա:«Ինձ բառացիորեն փորձում էին Լինչի դատաստանի ենթարկել»,-ասել է հարձակման ենթարկված ոստիկաններից մեկը:
Ոստիկանների վրա հարձակման կասկածանքով ութ մարդ է ձերբակալվել:




























