Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ընդունել է պաշտպանության նախարար Աբդուլ Վարդակի եւ ներքին գործերի նախարար Բիսմիլա Մոհամադիի հրաժարականները, հաղորդում է BBC Russian-ը:

Պաշտոնյաներին պաշտոնանկ անելու որոշումն ավելի վաղ ընդունել էր  խորհրդարանը`Պակիստանի հետ սահմանում իրավիճակի եւ բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք սպանությունների ալիքի հիման վրա:

Նշվում է, որ նախարարների պաշտոնանկությունը կարող է լրջորեն  խախտել ՆԱՏՕ-ի ` 2014թ. տարեվերջին աֆղանական անվտանգության ուժերի վերահսկողությունը երկրի իշխանություններին փոխանցելու ծրագրերը: